«Տոմը» ընկերական խաղում հաղթանակ է տարել «Ախմատի» նկատմամբ 3: 2 հաշվով:
Թիմի նորեկ Արտյոմ Սիմոնյանը դուբլի հեղինակ է դարձել, իսկ Իլյա Զուեւը խփել է ևս մեկ գնդակ: Հիշեցնենք, որ «Տոմը» հանդես է գալիս ՖԱԼ-ում, իսկ թիմը գլխավորում է Ռուսասատանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կերժակովը։
Նշենք, որ սա Սիմոնյանի երկրորդ անընդմեջ դուբլն է․ ավելի վաղ նա երկու գոլով աչքի էր ընկել նաև «Ռուբինի» հետ խաղում։