26-ամյա հայ կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի և ռուսական «Տոմ» ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվել է ու կողմերը որոշել են այն չերկարաձգել։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք՝ Սիմոնյանը հունվարին «Նոայից» էր տեղափոխվել «Տոմ»՝ թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Կերժակովի հրավերով։
Տոմսը ներկայացնող ակումբի կազմում Սիմոնյանը հասցրեց ՖԱԼ-ի 16 հանդիպման մասնակցել՝ դառնալով 4 գոլի հեղինակ։