«Նիժնի Նովգորոդը» պայմանագիր է կնքել «Տոմի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ, հաղորդում է Спорт-Экспресс-ը:
Հունիսի 30-ին կավարտվի սիբիրյան ակումբի հետ 26-ամյա հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը:
«Նիժնի Նովգորոդի» նոր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Կերժակովը Սիմոնյանին ծանոթ է անցած մրցաշրջանում «Տոմում» համատեղ աշխատանքից:
Հիշեցնենք, որ Սիմոնյանը նաև «Զենիթի» սան է, որի կազմում երկար տարիներ հանդես է եկել Կերժակովը: