Ռուսական «Տոմի» հայ կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիդ Տրեզեգեի հետ:
«Լեգենդ»,- այսպես է մակագրել Սիմոնյանը Տրեզեգեի հետ լուսանկարը Instagram-ում:
Հիշեցնենք՝ Սիմոնյանը ձմռանն է համալրել «Տոմի» կազմը: Ավարտված առաջնությունում Սիմոնյանը մասնակցել է 16 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ: «Տոմը» գրավել էր 18-րդ տեղը և լքել Առաջին դիվիզիոնը, սակայն ՌՄՖ-ի որոշմամբ կարող է պահպանել տեղը լիգայում: