26-ամյա հայ կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը կարիերան կշարունակի ռուսական «Նիժնի Նովգորոդ» թիմում։ Սիմոնյանն արդեն մարզվում է ակումբի հետ։
Այս մասին հայտնում է sportbox-ը։
Հիշեցնենք՝ «Նիժնի Նովգորոդի» գլխավոր մարզչի պաշտոնում վերջերս նշանակվեց Ալեքսանդր Կերժակովը, որի գլխավորությամբ Սիմոնյանը խաղում էր «Տոմում»։
Սիմոնյանը հունվարին «Նոայից» էր տեղափոխվել «Տոմ»՝ հենց Կերժակովի հրավերով։ Տոմսկը ներկայացնող ակումբի կազմում Սիմոնյանը հասցրեց ՖԱԼ-ի 16 հանդիպման մասնակցել՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
«Նիժնի Նովգորոդը» նոր մրցաշրջանից հանդես է գալու Ռուսաստանի Պրեմիեր-լիգայում։