«Նիժնի Նովգորոդի» 24-ամյա հայ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է «РБ Спорт»-ը, կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու հարցում հետաքրքրվածություն են ցուցաբերում միանգամից մի քանի ռուսական ակումբներ։ Մասնավորապես, ֆուտբոլիստի տրանսֆերի համար կմրցեն «Սոչին», Եկատերինբուրգի «Ուրալն» ու Վորոնեժի «Ֆակելը»։
Նշենք, որ Ծառուկյանի գործող պայմանագրի ժամկետը նիժնինովգորոդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա կեսը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 250 հազար եվրո։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ավարտված մրցաշրջանում Վալերին մասնակցել է 4 հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։




























































