«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը պատրաստվում է համալրել Գրոզնիի «Ախմատի» շարքերը։ Այս մասին հայտնում է Sport-Express-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբներին հաջողվել է համաձայնության գալ ֆուտբոլիստի վարձակալության շուրջ։ Գործարքը նախատեսված է վեց ամսով՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Հաղորդվում է նաև, որ Գրոզնին ներկայացնող ակումբը պահպանել է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները հետագայում գնելու հնարավորությունը։
Դեռ հունվարի սկզբին մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ծառուկյանը միանալու է «Ախմատի» ձմեռային ուսումնամարզական հավաքներին։
24-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Նիժնի Նովգորոդի» կազմում սակավ խաղաժամանակ է ստացել գլխավոր մարզիչ Ալեքսեյ Շպիլևսկու ղեկավարությամբ։ Նա մասնակցել է ընդամենը 6 հանդիպման, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։




























































