ՖԱԼ-ի 36-րդ տուրի շրջանակում «Կրասնոդար-2»-ը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Իրտիշին», իսկ «Տոմը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Բալթիկային»։
Երկու խաղերում էլ իրենց թիմերի կազմում ամբողջական հանդիպում են անցկացրել Էդուարդ Սպերցյանն ու Արտյոմ Սիմոնյանը։
Սպերցյանի թիմն այս խաղից հետո 41 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը, իսկ Սիմոնյանի «Տոմը» 32 միավորով 19-րդն է։
Սպերցյանը այս մրցաշրջանում ՖԱԼ-ում անցկացրել է 26 հանդիպում և դարձել է 14 գոլի հեղինակ (3-րդ լավագույն ցուցանիշը լիգայում), սիկ Սիմոնյանն իր ակտիվում ունի 10 հանդիպում և 3 գոլ։