ՖԱԼ-ի 35-րդ տուրի շրջանակում «Տոմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Կրասնոդար-2»-ին։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Տանտերերի կազմում հանդիպման վերջին րոպեներին աչքի է ընկել Արտյոմ Սիմոնյանը, ում գոլը փրկել է Տոմսկը ներկայացնող թիմին խուսափել պարտությունից։ Սիմոնյանն այդ խաղում ամբողջական հանդիպում է անցկացրել։
Հյուրերի կազմում հանդիպմանը չի մասնակցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Այս խաղից հետո «Տոմը» 29 միավորով 19-րդ հորիզոնականում է, իսկ «Կրասնոդար-2»-ը 38 միավորով՝ 16-րդ։