ՖԱԼ-ի 34-րդ տուրի շրջանակում «Տոմը» արտագնա խաղում հանդիպեց «Ակրոնի» հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
«Տոմի» կազմում մեկնարկային րոպեներից խաղին մասնակցեց Արտյոմ Սիմոնյանը, ով ամբողջական հանդիպում անցկացրեց։
Այս խաղից հետո «Տոմը» վաստակել է 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը։
Սիմոնյանն այս մրցաշրջանում ռուսական ակումբի կազմում ՖԱԼ-ում անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։