«Յուվենտուսի» ներկայացուցիչները կապ չեն հաստատել «Ջենոայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովի հետ: Այս մասին հայտարարել է խաղացողի գործակալ Գերման Տկաչենկոն:
«Հաճելի է կարդալ այդպիսի խոսակցությունների մասին, բայց մեր միջև շփում չի եղել: Միգուցե ակումբները շփվել են միմյանց հետ»,- մեջբերում է գործակալին Calciomercato-ն:
Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ «Յուվենտուսի» ներկայացուցիչները կապ են հաստատել «Ջենոայի» հետ։
Ուզեբկստանի հավաքականի հարձակվողը Ա Սերիա է տեղափոխվել «Ռոստովից» և այս մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։