«Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը պատմել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ դժվարությունների մասին․
«Ես դժվարություններ եմ ունենում Մոուրինյուի հետ հաղորդակցվելիս, քանի որ վատ եմ խոսում իտալերեն, բայց մենք միմյանց հասկանում ենք խաղադաշտում։
Կարծում եմ՝ ես կարող եմ խաղալ Աբրահամի հետ»,- Շոմուրոդովի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն։