Գերմանիայի Գավաթի 1/8 եզրափակչում «Ռոտ-Վայսսը» ընդունել է Լևերկուզենի «Բայերին» և լրացուցիչ ժամանակում հաղթանակ է տարել 2-1 հաշվով։
Հանդիպման լրացուցիչ ժամանակի 105-րդ րոպեին «Բայերի» հարձակվող Լեոն Բեյլին բացել է խաղի հաշիվը։ 3 րոպե անց «Ռոտ-Վայսսի» հարձակվող Օգուզհան Կեֆկիրը հավասարեցրել է հաշիվը, իսկ 117-րդ րոպեին տանտերերի հարձակվող Սիմոն Էնգելմանը ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը։
Այսպիսով, «Ռոտ-Վայսսը» դուրս է եկել Գերմանիայի Գավաթի հաջորդ փուլ, իսկ Լևերկուզենի «Բայերը» ավարտել է ելույթները այս մրցաշարում։
«Բայերը» գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում 19 խաղում վաստակել է 32 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։