ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ: Կողմերը առաջիկա շաբաթների ընթացքում նոր պայմանագիր կստորագրեն: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Նեյմարի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Բրազիլացին մտադիր չէ հեռանալ թիմից, այդ իսկ պատճառով նրա նոր պայմանագիրը կկրի երկարաժամկետ բնույթ:
2020/21 մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում 9 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: