Դատարանը կայացրել է Իսրայել Հակոբկոխյանին ազատ արձակելու որոշում, այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Փաստաբաններ Գոռ Սաղոյանն ու Օնիկ Առաքելյանը Երևանի դատարանի «Ավան» նստավայրի առջև հայտարարեցին, որ դատարանը կայացրել է Իսրայել Հակոբկոխյանին ազատ արձակելու որոշում: Շնորհավորում եմ գործընկերներիս»,- գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան աջակցել էր լեգենդար բռնցքամարտիկին: