Այս րոպեներին բռնցքամարտի համաժողովի ընթացքում կատարվում է բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրություն:
Նախագահի թեկնածուներ Իսրայել Հակոբկոխյանն ու Հովհաննես Հովսեփյանը նախնական խոսքի իրավունք ստացան ու կարճ ներկայացրեցին իրենց ծրագրերը:
Հովսեփյանը շեշտեց, որ ընտրվելու դեպքում կարճ ժամկետում կանցկացնի սեմինարներ՝ փորձի փոխանակման նպատակով:
Հակոբկոխյանը շեշտեց, որ գլխավոր նպատակը պատանի ու երիտասարդների համար տարեկան առնվազն 15 միջազգային մենանարտի հնարավորություն ստեղծելն է: