Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի և ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի գլխավորությամբ այսօր Բելգրադում բռնցքամարտիկների ու մարզիչների հետ կայացել է ժողով քննարկում, որի ընթացքում արծարծվել են աշխարհի առաջնությանն ու առհասարակ բռնցքամարտին վերաբերող բազմաթիվ հարցեր։
Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
Կարեն Գիլոյանն ուրախությամբ ընդգծել է,որ այսօր բռնցքամարտի հավաքականում լավ մթնոլորտ է և բոլորը միասնական ու թիմային աշխատանքով գնում են դեպի հաղթանակ։
Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն էլ իր հերթին նշել է, որ արվել է հնարավորը, որ մեր մարզիկները հաջող հանդես գան աշխարհի առաջնությունում։
Հավաքականի գլխավոր մարզչիչ Կարեն Աղամալյանի խոսքով տղաները պատրաստ են և մեծ ցանկություն ունեն կռվելու ու հաղթանակներ տոնելու։