Ռուսական «Տամբովը» շարունակում է բանակցությունները ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանի հետ` աշխատանքները շարունակելու համար»,-այս մասին հայտնում է Tass-ը:
Ավելի վաղ Sport-Express-ը հայտնել էր, որ Հովհաննիսյանը հեռացել է ակումբից:
«Հովհաննիսյանը չի լքել ակումբը, բանակցություններ են ընթանում, որպեսզի նա շարունակի իր աշխատանքը»,-հայտնում է աղբյուրը:
Տամբովը վերջին տեղն է զբաղեցնում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում: