Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցը հունվարի 30-ին կանցկացնի բաց առաջնություն: Հրավեր են ստացել բոլոր մարզերի ներկայացուցիչները: Այս մասին ՀԱՕԿ-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Միշա Հայրապետյանը: Նա նաև խոսել է առաջիկա ծրագրերի մասին:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 13 –ին կսկսվի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկան աթլետների ձմեռային առաջնությունը: Մեր երկիրը կներկայացնի Կապան քաղաքի քառյակը: Մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն եռացատկորդ Մարիետա Մինասյանը, հեռացատկորդներ Գոռ Բեգլարյանը և Հարություն Հարությունյանը:
Ձմռան վերջին ամսին միջազգային բարձր կարգի մրցաշար կանցկացվի Ղազախստանի Ուստ Կամենոգորսկ քաղաքում:
Բոլոր ծախսերը հոգացող կազմակերպիչները Հայաստանից հրավիրել են երկու մարզիկ՝ կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանին և երևանցի արագավազորդ Ռազմիկ Մկրտչյանին: