Ինչպես հայտնում է ղազախական goalkz.kz կայքը, Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը տեղափոխվել է ղազախական մեկ այլ ակումբ՝ «Աստանա»:
«Կայսարում»՝ Բարսեղյանի թիմակից Բրատիսլավ Պունոշեվացը ինստագրամում Բարսեղյանի հետ նկար է հրապարակել՝ գրելով.
«Շնորհավոր, եղբայր: Հաճելի էր քեզ հետ խաղալ նույն ակումբում, հիմա քեզ հաջողություն եմ մաղթում «Աստանայում»,-գրել է Պունոշեվացը: