Ֆրանսիական «Լիոնի» առաջատար Մեմֆիս Դեպայը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի անոնսը, հաղորդում է Sky Sports-ը:
Հոլանդացին բացի ֆուտբոլից, նաև հետաքրքրվում է հիփ-հոփ երաժշտությամբ:
Հավելենք, որ Դեպայը վերջերս ծնկի վնասվածք է ստացել, որի պատճառով մինչև մրցաշրջանի ավարտը շարքից դուրս է մնացել:
Դեպայը Twitter-ի իր էջում գրառում է կատարել.
«Ահա իմ նոր հիթը: Հույս ունեմ` ձեզ դուր կգա»,- գրել է հոլանդացի ֆուտբոլիստը:
Նախատեսվում է, որ տեսահոլովակը պատրաստ կլինի 2020 թվականի սկիզբին: