«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, նիդերլանդցին գիտի, որ կապտանռնագույնները նոր հարձակվողի են փնտրում։ Եթե Դեպայի կարգավիճակը «Բարսելոնայում» վատանա, ֆուտբոլիստի ներկայացուցիչները պատրաստ կլինեն այլ ակումբների առաջարկները դիտարկել։
Իր հերթին «Բարսելոնան» կկարողանա վաճառել խաղացողին, որպեսզի լավացնի իր ֆինանսական վիճակն ու նոր միջոցներ ստանալ՝ տրանսֆերների համար։
Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Դեպայը 15 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։