«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկում «Բավարիայից» կրած 0-3 հաշվով պարտությունը.
«Բավարիայի» հետ խաղի արդյունքն, իհարկե, հիասթափեցնում է: Մենք պետք է սովորենք մեր պարտություններից, հիմա պետք է միասնական լինենք, որպեսզի իրավիճակը շրջենք մեր օգտին: Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ մենք կարող ենք պայքարել բոլոր տիտղոսների համար: Մենք «Բարսելոնան» ենք: Առջևում մեզ շատ խաղեր են սպասվում»,- Դեպայի խոսքերն է փոխանցում AS-ը:
Դեպայն այս ամառ է տեղափոխվել «Բարսելոնա» ազատ խաղացողի կարգավիճակով: