«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ աշխատանքի մասին.
«Ես շատ լավ եմ ճանաչում Կումանին, քանի որ նրա գլխավորությամբ հանդես եմ եկել Նիդերլանդների հավաքականում: Ես հավատում եմ նրա փիլիսոփայությանն ու խաղաոճին: Մենք գիտենք, թե ինչ դժվարին իրավիճակում ենք գտնվում, և ցանկանում ենք դա շտկել: Պետք է միասնական լինենք ու քրտնաջան աշխատենք: Ամբողջ անձնակազմը պատրաստ է լավագույնը քաղել, նրանք մեզ վստահություն են ներշնչում:
Ես ինձ վստահ եմ զգում: Ունեմ մարզիչ, որն ինձ շատ ազատություն է տալիս ու վստահություն է հաղորդում: Նա շատ մեծ սպաասելիքներ ուներ ինձանից, և ես նրա վստահությանը կպատասխանեմ քրտնաջան աշխատանքով: Ես հիանալի եմ աշխատում Կումանի հետ, և ամբողջ թիմն է հարգում նրան, քանի որ նա պատմական կերպար է»,- Դեպայի խոսքերն է փոխանցում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք`Դեպայն այս ամառ է տեղափոխվել «Բարսելոնա» ազատ խաղացողի կարգավիճակով: Իսպանական Պրիմերայի ընթացիկ խաղարկությունում Դեպայը 3 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: