VBET Հայաստանի կանանց բասկետբոլի առաջնությունում լարված պայքար է մղվում մրցանակային տեղերի համար, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Երկրորդ և երրորդ հորիզոնականներում ամրապնդվելու նպատակով թեժ մրցավեճ է ընթանում միմյանցից երեքական միավոր բաժանող երեք թիմերի միջև: Այս մասին է վկայում նաև մրցաշարային աղյուսակը. «Լես Ֆոքսես» ՝ 51 միավոր,«Հատիս» ՝ 41, «էրեբունի» ՝ 38 , «Երևան Բասկետ» ՝ 35, «Արցախ» ՝ 21 և «Գյումրի» ՝ 20 միավոր:
Առաջնության ծրագրով հունվարի 22 –ին տեղի կունենա «Լես Ֆոքսես» — «Երևան Բասկետ» հանդիպումը: