Ավստրալական Վիկտորիա նահանգի ոստիկանության նախարար Լիզա Նևիլը հայտնել է, որ այսօր՝ հունվարի 20-ին, կորոնավիրուսով վարակման ևս երկու նոր դեպք է գրանցվել Ավստրալիայի 2021 թվականի Բաց առաջնության մասնակիցների շրջանում: Կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է ունեցել ևս մի մարդու մոտ, որը թենիսիստ չէ:
Վիճակագրության համաձայն, ընդհանուր առմամբ արդեն 10 մարդ, ովքեր ինչ-որ կերպ կապ ունեն Australian Open-ի հետ, վարակված են COVID-19-ով:
Նշենք՝ ավելի քան 70 մարդ գտնվում է շատ խիստ 14-օրյա կարանտինում՝ չունենալով մարզվելու հնարավորություն, այն բանից հետո, երբ Մելբուրն ժամանելիս նրանց չվերթի ուղևորներից ոմանց մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Australian Open-ը կմեկնարկի փետրվարի 8-ին: Մրցաշարի գործող չեմպիոններն են սերբ Նովակ Ջոկովիչն ու ամերիկուհի Սոֆյա Քենինը: