NBA- ի կանոնավոր առաջնությունում կայացել են մի քանի հանդիպումներ: «Բրուքլին Նեթսը» 125:123 հաշվով առավելության հասավ «Միլուոկի Բաքսի» նկատմամբ: Թիմի նորեկ Ջեյմս Հարդենը հաղթողների կազմում 34 միավոր վաստակեց և 12 փոխանցում կատարեց, Քեվին Դյուրանտը վաստակեց 30 միավոր: Պարտվողների կազմում ամենաարդյունավետը Յանիս Ադետոկունբոն ՝էր՝ 34 միավորմ, Քրիս Միդլթոնը վաստակեց 25 միավոր: «Նեթսը» 4-րդ խաղում անընդմեջ հաղթանակ է տանում։
Իր հերթին «Գոլդեն Սթեյթը» 115:113 հաշվով առավելության հասավ «Լեյքերսի» նկատմամբ։ Հատկանշկան է, որ հաղթող թիմը խաղի ընթացքում մրցակցին զիջում էր 19 միավոր։
NBA. Կանոնավոր առաջնություն
Բրուքլին – Միլուոկի – 125: 123
Գոլդեն Սթեյթ – Լեյքերս 115։113
Չիկագո – Հյուսթոն – 125: 120
Տորոնտո – Դալլաս – 116: 93
Մայամի – Դեթրոյթ – 113: 107
Պորտլանդ – Սան Անտոնիո 125։104
Ատլանտա – Մինեսոտա – 108: 97