Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում մեկնարկել են հերթական տուրի հանդիպումները։
Գործող չեմպիոն Տորոնտո Ռեպտորսը սեփական խաղահրապարակում ուժերն էր չափում Բոսթոն Սելթիքսի հետ։ Գործող չեմպիոնները 102 – 118 հաշվով զիջեցին մրցակցին։
Ջեյլեն Բրաունը 30 միավորով ճանաչվել է հանդիպման ամենաարդյունավետ խաղացող։