Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում այս գիշեր կայանալու են հերթական հանդիպումները:
Կենտրոնական հանդիպումները երկուսն են: «Հյուսթոնը» սեփական խաղահրապարակում ընդունելու է «Լոս Անջելես Կլիպերսը»:
Սան Ֆրանցիսկոյում կկայանա նախորդ տարվա եզրափակչի կրկնությունը: «Գոլդեն Սթեյթը» հյուրընկալելու է «Տորոնտոյին»:
Խաղային օրվա հանդիպումները.
«Շարլոտ» – «Դենվեր»
«Հյուսթոն» – «Կլիպերս»
«Սակրամենտո» – «Ֆիլադելֆիա»
«Գոլդեն Սթեյթ» – «Տորոնտո»