Սեպտեմբերի 11-ի գիշերը տեղի ունեցան NBA-ի Արեւմտյան կոնֆերենցիայի «Հյուսթոն Ռոքեթս» – «Լոս Անջելես Լեյքերս» փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ շարքի չորրորդ հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց «Լեյքերսի» հաղթանակով՝ 110: 100 հաշվով:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Էնթոնի Դևիսն էր, ով դաբլ-դաբլ ձեւակերպեց՝ 29 միավոր ու 12 խափանում: Եվս մեկ դաբլ-դաբլ Լեբրոն Ջեյմսի (16 միավոր և 15 խափանում) հաշվին է:
Դիմակայության ընդհանուր հաշիվը 3-1 է՝ հօգուտ «Լեյքերսի»։
Նույն՝ 3-1 հաշիվն է նաև կիսաեզրափակչի մյուս դիմակայությունում՝ հօգուտ «Լոս Անջելես Կլիպերսի» ․ փլեյ-օֆֆի 4-րդ խաղում կալիֆոռնիացիները 95։86 հաշվով հաղթեցին «Դենվեր Նագքեթսին»։