«Բոսթոն Սելթիքսի» բասկետբոլիստ Տակո Ֆոլը գլխի վնասվածք է ստացել հարվածելով առաստաղին։
Ինչպես հաղորդում է Masslive-ը, Ֆոլը, որի հասակը կազմում է 231 սանտիմետր, ձեռքերը լվացել է պարապմունքից հետո և չի նկատել «ցածր առաստաղ» գրությամբ ցուցանակը: Գլխով հարվածելով ցուցանակին՝ Տակոն նշանակության չի տվել և գնացել մարզման։ Հաջորդ առավոտյան բասկետբոլիստն իրեն վատ է զգացել և նրան հիվանդանոց են տեղափոխել՝ ուղեղի ցնցման կասկածանքով։
Արդյունքում Ֆոլը «Բոսթոնի»” հետ մեկնել է «Ֆիլադելֆիայի» դեմ խաղին, սակայն չի հայտնվել խաղադաշտում: