Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրում ԲԿՄԱ-ն 104 : 99 հաշվով հաղթել է «Ուրարտուին»:
Արդյունավետ խաղով աչքի է ընկել Քայլ Քինսին ԲԿՄԱ-ից, ով վաստակել է 29 միավոր:
ՀՀ կանանց առաջնությունում «Լես Ֆոքսեսը» 86 : 42 հաշվով պարտության է մատնել «Հատիսին»:
Մրցամարտում դիպուկությամբ առանձնացել է Լուսինե Տիտանյանը «Լես Ֆոքսեսից», ով վաստակել է 20 միավոր։