NBA- ի կանոնավոր առաջնությունում «Գոլդեն Սթեյթը» 115։105 հաշվով հաղթեց «Լոս Անջելես Քլիպերսին»: Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Սթիվեն Քարրին էր, ով դաբլ-դաբլ գրանցեց՝ 38 միավոր և 11 փոխանցում:
Մյուս հանդիպումներում «Լոս Անջելես Լեյքերսը» հաղթեց «Չիկագո Բուլզին» (117: 115), իսկ «Սակրամենտո Քինգսը» պարտվեց «Տորոնտո Ռեփթորսին» (123: 144):
NBA. Մյուս հանդիպումների արդյունքները
«Միլուոկի Բաքսը» 118-131 հաշվով պարտվեց «Յուտային»: «Հյուսթոն Ռոքեթսը» հաղթեց «Օրլանդո Մեջիքին» (132: 90), իսկ «Մեմֆիս Գրիզլիսը» հաղթեց «Բրուքլին Նեթսին» (115: 110):
«Նյու Յորք Նիքսը» 89-101 հաշվով պարտվեց «Օկլահոմա Սիթիին»: Մյուս հանդիպումներում «Ֆենիքսը»ավելացված ժամանակում զիջեցին «Դետրոյթին» (105: 110), «Բոստոնը» հաղթեց «Վաշինգտոնին» (116: 107)։