«Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է 2020 թվականի իր նվաճումներով։
32-ամյա ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա 2020 թվականի իր բոլոր տիտղոսների հետ է իր անկողնում։
«Բավարիան» անցնող տարում դարձել է Գերմանիայի չեմպիոն, նվաճել է Գերմանիայի գավաթն ու Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը։ Լևանդովսկին ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ ՖԻՖԱ-ի վարկածով և նվաճել է մի շարք այլ անհատական մրցանակներ։
View this post on Instagram