Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում տեղի ունեցավ բռնցքամարտիկների պարգևատրման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ առաջնության գլխավոր հովանավորի «Վիվառոյի» կողմից Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները, ինչպես նաև նրանց անձնական մարզիչները ստացան դրամական պարգևներ: