«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, թե ինչպես է ձախողվել իր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» «Բորուսիա» Դորտմունդում խաղալու ժամանակ:
«Դորտմունդում երկրորդ մրցաշրջանից հետո ես զրույց ունեցա սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ: Նա ուզում էր, որ ես տեղափոխվեմ Մանչեսթեր: Ես հետաքրքրված էի տրանսֆերով: Նույնիսկ կարելի է ասել, որ պատրաստ էի դրան, բայց «Բորուսիան» չէր ուզում բաց թողնել ինձ: Սակայն դա ինձ այդքան էլ չէր անհանգստացնում, քանի որ թիմի մոտ ամեն ինչ լավ էր»,-Լևանդովսկիի խոսքն է մեջբերում Goal.com-ը՝ հղում կատարելով France Football-ին:
Լևանդովսկին 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստն է ՖԻՖԱ-ի վարկածով: