Հոկտեմբերի 5-ին կմեկնարկի ՀՀ ֆուտզալի առաջնությունը, որը 2019/2020 մրցաշրջանից սկսած կկոչվի ՀՀ ֆուտզալի Սուպերլիգա։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Առաջնության 20 տուրերի ընթացքում չեմպիոնության համար կպայքարեն «Արարատ-Արմենիա», «Արարատ», «Եղվարդ», «Լեո» և «Սիրիուս» թիմերը։
Մրցաշրջանի առաջին հանդիպումը կկայանա Երևանի ՄԶՀՀԿ մարզադահլիճում (նախկինում՝ Միկա), որտեղ գործող չեմպիոն «Լեոն» կընդունի առաջնության նորեկ «Արարատին»։
Հանդիպումը կմեկնարկի 14։00-ին։ Առաջին տուրի մյուս խաղում՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Եղվարդը» սեփական հարկի տակ կընդունի «Արարատ-Արմենիային»: