«Շալկեի» գլխավոր մարզիչ Մանուել Բաումը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հաղորդում է Kicker-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ այսօր ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել 41-ամյա մասնագետին հեռացնելու վերաբերյալ:
«Շալկեի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հուբ Ստեվենսը, որը կարիերայի ընթացքում 4-րդ անգամ է գլխավորում այս ակումբը:
«Շալկեն» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է:
Թիմը առաջանությունում չի հաղթում 2020-ի հունվարի 17-ից: