«Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Ատալանտայի» դեմ առաջին խաղում հյուրընկալվելիս բարդագույն հաղթանակ տարավ։
Տանտերերը հանդիպման մեծ մասն անցկացրին 10 ֆուտբոլիստներով։ 17-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Ռեմո Ֆրոյլերը։
«Արքայական» ակումբը միայն խաղավերջում կարողացավ կոտրել «Ատալանտայի» դիմադրությունը։ 86-րդ րոպեին հեռահար հարվածով գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Ֆերլան Մենդին։ «Ռեալը» հաղթեց 1-0 հաշվով։
Թիմերի միջև պատասխան խաղը կայանալու է մարտի 18-ին Մադրիդում։