ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է հրաժարվել Ֆրանսիայի հավաքականում հանդես գալուց երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթից հետո։ Այս մասին գրում է The Sun-ը՝ հղում անելով 195sports.com-ին։
Ուսուցիչ Սամուել Պատիի դաժան սպանությունից հետո Մակրոնը միջադեպն անվանել էր «իսլամիստական ահաբեկչական ակտ»։ Նշվում է, որ երկրի առաջնորդի այս խոսքերը ազդել են Պոգբայի վրա, որը մահմեդականություն է դավանում։
27-ամյա ֆուտբոլիստն ու Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Պոգբան Ֆրանսիայի հավաքականում նորամուտը նշել էր 2013 թվականին։