Ռուսական «Ուրալի» կիսապաշտպան Պետրուս Բումալը կարող է հայտնվել «Ֆուլհեմում», տեղեկացնում է Footleauge.uk-ը:
Հաղորդվում է, որ անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Բումալի գործակալի հետ և քննարկել հնարավոր տեղափոխությունը:
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման:
Հավելենք ՝ կորոնավիրուսի պատճառով ընդհատված առաջնությունը վերսկսվելու է հունիսի 21-ին: