«Ռեալը» հետաքրքրված է «Սելթիկի» հարձակվող Օդսոն Էդուարդի ծառայություններով: Ֆուտբոլիստի համար պայքարում Մադրիդյան ակումբը կմրցակցիի անգլիական ակումբների հետ, հայտնում է Defensa Central-ը:
Ըստ Daily Express-ի, «Նյուքասլը» ևս ցանկանում է ձեռք բերելին «Սելթիկի» հարձակվողին: Ֆրանսիացի 22-ամյա Օդսոն Էդուարդը հայտնվել է «կաչաղակների» ուշադրության ոլորտում:
Անգլիական ակումբը ներկայումս ակտիվ է տրանսֆերային շուկայում, քանի որ մոտ ապագայում թիմը կունենա նոր հարուստ սեփականատեր Սաուդյան Արաբիայից: