Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեին ձեռք բերելու հնարավորությամբ։ Այս մասին հաղորդում է Le10sport.com-ը։
Սկզբնականում «սերուցքայինների» համար առաջնային տարբերակ էր ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, բայց 21-ամյա ֆրանսիացուն ձեռք բերելու դժվարությունները նրանց ստիպեցին ուշադրությունն ուղղել Մանեին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սադիոն դեմ չէ «Լիվերպուլից» հեռանալուն ու կարիերան «Ռեալում» շարունակելուն։ ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ 28-ամյա սենեգալցու հարաբերություններն այնքան էլ լավ չեն թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ։
Մանեի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 120 մլն եվրո։