Իտալական «Նապոլին» չի ցանկանում թիմում պահել կիսապաշտպան Խոսե Կալյեխոյին, որի պայմանագրի ժամկետն ավարտվում է մրցաշրջանի ավարտին: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կշարունակի կարիերան «Վալենսիայում»: Իսպանական ակումբը պատրաստ է վճարել Կալյեխոյին 3,5 մլն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նապոլիի» նախագահը մերժել էր աշխատավարձի բարձրացման Կալյեխոնի պահանջները: