Իտալական «Նապոլին» մտադիր է ձեռք բերել «Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլինկովիչին, տեղեկացնում է Sky Sport-ը:
Նեապոլյան ակումբը պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել 22-ամյա պաշտպանի համար:
Կողմերն արդեն սկսել են բանակցությունները: Նշվում է, որ Միլինկովիչը համաձայնեցրել է պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ:
Հիշեցնենք, որ պաշտպանին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Միլանը»: