«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Գաետանո Կաստրովիլին չի լքի ակումբը, հաղորդում է Sky Italia-ն:
Նշվում է, որ «մանուշակները» պատրաստ չեն բաժանվել կաստրովիլիից:
Հիշեցնենք, որ«Նապոլին» և «Միլանը» հետաքրքրված են իտալացու ծառայություններով:
23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ ավարտվում է 2024 թվականին:
Ա Սերիայի այս մրցաշրջանում նա մասնակցել է 33 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի հեղինակ: