«Բոլոնյայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը հայտնել է, որ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաստատ լքելու է միլանյան ակումբը:
Մենք նրա հետ զրուցեցինք մի քանի օր առաջ հեռախոսով: Տեսնենք, թե նա ինչ է որոշում կկայացնի ամռանը: Բայց նա, իհարկե, չի մնա «Միլանում»: Կամ կմիանա «Բոլոնիային», կամ վերադառնա Շվեդիա»,- մեջբերում է մասնագետին Football-italia-ն:
Իր հերթին, ավելի վաղ, շվեդական «Համարբյուի» մարզական տնօրեն Յեսպեր Յանսոնը հայտարարել է, որ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է միանալ շվեդական ակումբին, որի բաժնետոմսերի 25%-ի սեփականատերն է ֆուտբոլիստը: