«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղից հետո (2-4) հույս է հայտնել, որ միլանցիների 40-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հնարավորինս երկար կխաղա.
«Ժամանակն անցնում է բոլորի համար: Շատ ցավալի է, երբ գալիս է կարիերան ավարտելու ժամանակն այնպիսի խաղացողների համար ինչպիսիք են Իբրահիմովիչը, Տոտտին և մյուսները: «Բոլոնիայի» հետ խաղում Զլատանը լավագույն մարզավիճակում չէր, բայց, միևնույն է, ուրախ էի նրան տեսնել խաղադաշտում: Հուսով եմ՝ հանուն իրեն և հանուն ֆուտբոլի Զլատանը դեռ երկար կխաղա»,- Միխայլովիչի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն:
Իբրահիմովիչը 2020 թվականից է հանդես գալիս «Միլանում»: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն Ա Սերիայի 3 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: