«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն չի պատրաստվում հեռանալ փարիզյան ակումբից, հաղորդում է L’Equipe-ն։
Աշխարհի 2018 թվականի չեմպիոնի անունը կապվում է Մադրիդի «Ռեալի» հետ, սակայն ֆինանսական առկա իրավիճակում Մբապեն չի պատրաստվում հեռանալ ՊՍԺ-ից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «արքայական» ակումբը 2021 թվականին քայլեր է ձեռնարկելու ֆրանսիացի ֆուտբոլիստին գնելու համար։
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով Մբապեի տրանսֆերային արժեքը կարող է փոփոխություններ կրել։