Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը ամռանը կլքի ակումբը, տեղեկացնում է Sky Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ ՝ մյունխենյան ակումբը հույսեր չի կապում իսպանացի կիսապաշտպանի հետ:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը 18 հանդիպում է անցկացրել:
Նրա ծառայություններով հետաքրքրված են ԱՄՆ-ի և Ավստրալիայի բաևձրագույն լիգաները ներկայացնող մի շարք ակումբներ: